ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ասում են

Ասում են
01.06.2022 | 11:37

Արցախը, նրա գոյությունը տարածաշրջանային և նույնիսկ համաշխարհային աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանման կարևորագույն գործոնն է։ Եթե չլինի Արցախը, ապա արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Անդրկովկասում, իսկ դրանից հետո՝ նաև հարակից շրջաններում, որից հետո աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանումն ավանդական միջոցներով (աշխարհառազմավարական հակակշիռների համակարգ և այլն) գործնականում անհնար կլինի։


Սա կբերի ուժային կենտրոնների բաց, կոշտ և անմիջական առճակատման։ Իսկ ի՞նչ կարող է լինել, երբ անհնար է աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանել ավանդական միջոցներով, և երբ համաշխարհային ու տարածաշրջանային մեծ տերությունները բացահայտ հակադրվելու են միմյանց։ Կարծում եմ՝ պատասխանը շատ պարզ է. աշխարհը նույնիսկ կարող է հայտնվել միջուկային պատերազմի շեմին:


Դավիթ Բաբայան

Դիտվել է՝ 49351

Մեկնաբանություններ